«Միկան» ու «Շիրակը» մոտենում են առաջատարին
Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Միկա»-ն սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց առաջատար «Արարատ»-ին և բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատարի նկատմամբ միավորների տարբերությունը կրճատեց նաև «Շիրակ»-ը, որը Գյումրիում 4:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Աշակերտ»-ին:
Ներակյումս մրցաշարային աղյուսակը 43 միավորով գլխավորում է «Արարատ»-ը: Երկրորդ տեղում ընթացող «Միկա»-ն իր ակտիվում ունի 40 միավոր, իսկ ահա երրորդ և չորրորդ տեղերը 38-ական միավորներով կիսում են «Շիրակ»-ն ու «Բանանց»-ը, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Միկա»-«Արարատ» 2:0 (2:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Վարդգես Սաթումյան, 13, 11մ, Տիգրան Բարսեղյան, 16
«Շիրակ»-«Ալաշկերտ» 4:1 (2:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Տիգրան Դավթյան, 3, Սերժ Դեբլե, 43, Դավիթ Հակոբյան, 52, Լամին Լի Յորո, 60, («Շիրակ»), Նորայր Գյոզալյան, 47, 11մ («Ալաշկերտ»)