211652_close_icon
views-count1040 դիտում article-date 20:39 26-04-2014

ՀՀ Կենտրոնական բանկի շաբաթվա գործարքները

Ապրիլի 22-26-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,960,849 ԱՄՆ դոլար 413.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,829,488 ԱՄՆ դոլար 414.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,760,012 EUR 570.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,990,323 EUR 573.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 837,552,766 ՌԴ ռուբլի 11.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,369,966 ՌԴ ռուբլի 11.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Ապրիլ 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 66.1 մլն ԱՄՆ դոլար

Նմանատիպ նյութեր