Հռոմի պապը հանդիպել է Արսենի Յացենյուկի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ը հուսով է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ՝ նվիրելով նրան գրիչ, փոխանցում է ITAR-TASS-ը։
«Հուսով եմ, այս գրչով կստորագրվի խաղաղ կարգավորման համաձայնագիր»,֊ ասել է Ֆրանցիսկոս պապը, ով բազմիցս հրապարակային քարոզների ժամանակ աղոթել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար։
Ըստ Վատիկանի մամլո ծառայության տվյալների՝ նրանց հանդիպումը մի քանի րոպե է տևել։
Ըստ ԱՆՍԱ գործակալության հաղորդման՝ Յացենյուկն ընդհատում է Հռոմում իր այցը Ուկրաինայում տեղի ունեցող իրադրության պատճառով։