211652_close_icon
views-count1335 դիտում article-date 16:43 26-04-2014

Դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարվել է նախազգուշացում

2014 թվականի ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է. ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարել նախազգուշացում։ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր