211652_close_icon
views-count2951 դիտում article-date 12:00 26-04-2014

Հայաստանի մանկատները ՀՀ ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում են

Ապրիլի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանին և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանին։ Հանդիպմանը ներկա էին մանկատներում սեյսմիկ անվտանգության հարցերով ուսուցում կազմակերպած ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը և ծառայության՝ ուսուցում անցկացրած մի խումբ մասնագետներ: ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զրուցակիցներին պատմեց Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության, կարճ ժամանակահատվածում արձանագրած շոշափելի առաջընթացի մասին: Հայկարամ Մխիթարյանը շեշտեց մանկատներում սեյսմիկ անվտանգության հետ կապված ուսուցողական միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ երեխաները սեյսմիկ ռիսկի նկատմամբ համարվում են առավել խոցելի: Զրուցակիցները անդրադարձան այն միջոցառումներին և դասընթացներին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է մանկատներում, նպատակ ունենալով բարձրացնել երկրաշարժերի վերաբերյալ երեխաների իրազեկվածության մակարդակը: Մանկատների տնօրենները շնորհակալություն հայտնեցին այն մշտական ուշադրության համար, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ցուցաբերում է մանկատների նկատմամբ, և խնդրեցին իրենց շնորհակալական խոսքը փոխանցել նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մանկատների հետ նախարարության հետագա համագործակցության վերաբերյալ և նշեցին ծրագրերի շարունակականության կարևորությունը: Հանդիպման վերջում Հայկարամ Մխիթարյանը ԱԻ նախարարության անունից մանկատներին հանձնեց հեռուստացույցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր