2007 դիտում
09:57 26-04-2014
Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում: Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները 2 ժամով նախազգուշական գործադուլ արեցին: Գործադուլավորների պահանջը ե՛ւ բնական է, ե՛ւ բարոյական' համարժեք վարձատրություն՝ կատարված աշխատանքի դիմաց: Երկաթուղայինների միջին աշխատավարձը նախկինում կազմել է 150 հզր դրամ, իսկ այժմ ամենաբարձրն 120 հզր է:
Այս փաստն ուշագրավ է հատկապես այն առումով, որ հենց երեկ արդեն «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսում դժգոհեց, թե ինչպես կարող է ապրել 250 հզր դրամ աշխատավարձով: «Իրանք մեր հացը կկտրեն, մենք էլ՝ ամբողջ հանրապետության: Մենք պետք է տեղափոխեինք հացահատիկ ու հիմա չենք տեղափոխում»,-երեկ Գյումրիում հայտարարել է գործադուլավոր մեքենավարներից մեկը: Եթե երկաթուղայինների պահանջը չբավարարվի, նրանք առաջիկայում դիմելու են համընդհանուր գործադուլի:
Նկատենք, որ Գյումրիի դեպոյի գործադուլը, «Դեմ եմ»-ի շարժումը, ազատամարտիկների բողոքները գալիս են փաստելու, որ այլևս անշրջելի է Հայաստանում սեփական իրավունքների համար պայքարի անիվը: Ի դեպ, սոցիալիստական հեղափոխությունն էլ Հայաստանում սկսվեց Գյումրիից, ու կրկին դեպոյից, երբ 1920թ. մայիսի 7-ին «Վարդան Զորավար» զրահագնացքում տեղի ունեցավ գաղտնի խորհրդակցություն` կազմավորվելով Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3489 դիտում
09:40 21-01-2014
«Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են. աշխատակիցները գործադուլի են պատրաստվում. Հրապարակ
1394 դիտում
16:29 21-05-2014
Բրազիլիայի ոստիկանները գործադուլի են դուրս եկել
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»