Ռոնալդուն երազանք է պահել
«Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր թիմը տրամադրված է պատմության ընթացքում 10-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալ»-ը Մադրիդում 1:0 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին:
« Պատասխան խաղը նման է լինելու առաջին խաղին: Արտագնա խաղերում հանդես գալը վտանգավոր է և բարդ, սակայն մեր թիմը պատրաստ է դրան: Իհարկե, մենք երազում ենք ակումբի պատմության ընթացքում նվաճել Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը: Դրանով ապրում են նաև մեր երկրպագուները: Երեքշաբթի օրը մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում գերազանց թիմի դեմ, մենք խաղում ենք գործող գավաթակրի հետ:
Ես երազում եմ Չեմպիոնների լիգան հաղթել Լիսաբոնում, պորտուգալական ազգի առջև, ազգային մարզադաշտում: Կարծում եմ մենք կհասնենք մեր ուզածին»,- ընդգծել է Ռոնալդուն: