Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է
«Հայկական ժամանակ» օրաթերթը, ներկայացնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի մասին տեղեկատվություն, 24.04.2014թ. համարում անդրադարձել է ՊԵԿ նախագահի հայտարարագրին` նրան վերագրելով սեփականություններ, որոնց հետ կոմիտեի նախագահի կապը հերքող պարզաբանումներ արդեն իսկ ներկայացվել են հանրությանը:
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր անգամ նույն ապատեղեկատվությանը չարձագանքելը տեղիք է տվել որպես իրողություն այն ներկայացնելու համար` ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Գագիկ Խաչատրյանի գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն ամրագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրում և արտացոլում է իրականությունը: