211652_close_icon
views-count1082 դիտում article-date 15:43 25-04-2014

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ամերիկացի կոնգրեսականներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր