«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագծերի մեջ է հայտնվել նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Մինչ սույն հանձնաժողովի այլևս նախկին նախագահ Դավիթ Հարությանյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում նշանակվելը, խորհրդարանում արդեն այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու էին համարում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։
Վերջինս, ի դեպ, այս պահին այդ հանձնաժողովի փոխնախագահն է։ Հովհաննես Սահակյանին, սակայն, մրցակից է հայտնվել։ Հանրապետական պատգամավորները մի քանի օր է, սույն հանձնաժողովի նախագահի թեկնածու են համարում նաև Խոսրով Հարությունյանին:
Վերջինս ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ է։
Երեկ, սակայն, թերթի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը ասել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։