Ինչո՞ւ է ԱՊՀ ղեկավարների խորհրդին կից հանձանժողովի նիստը թաքուն անցկացվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բոլորովին վերջերս անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդին կից տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի 4-րդ նիստը։
Այն տեղի է ունեցել ապրիլի 14-18-ը։ Սակայն այս նիստի մասին համապատասխան մարմինները գերադասել են լռել, և այն հնարավորինս թաքուն անցկացնել։
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հանձնաժողովականների՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, նիստերի անցկացման և ներկայացուցչական ծախսերը հոգացել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։