Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղերը կշարունակեն անցկացվել Բեռլինում
Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը երկրի գավաթի եզրափակիչ հանդիպումները կշարունակեն անցկացվել Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:
ԳՖՄ-ի և բեռլինյան մարզադաշտի միջև կքնված նախորդ պայմանագիրը լրանում էր հաջորդ տարի, սակայն կողմեր նոր համաձայնագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն: Վճռորոշ մրցավեճը կկայանա մայիսի 17-ին: