211652_close_icon
views-count1426 դիտում article-date 22:47 24-04-2014

Հողագործները չեն ցանկանում վճարել խոտանված սերմացուի համար. տեսանյութ

Րաֆիկ Պողոսյանը մեկն է այն 107 գյուղացիներից, որոնց գործերը քննվում են դատարանում: 2011-ին սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ից ստացել էր 2.4 տոննա ցորենի սերմացու: Պայմանագրի համաձայն` հողագործը պետք է բերքը ստանալուց հետո վերադարձներ սերմը` կրկնակի, կամ պարտքը մարեր դրամով` կիլոգրամի դիմաց վճարելով 700 դրամ: Րաֆիկ Պողոսյանը սակայն բերք գրեթե չի ստացել, 8 հեկտարից հավաքել է ընդամենը 5 տոննա: Ասում է, որ հավաքածն էլ շատ ցածր որակի է եղել և մշակելու վրա սերմացուի գնից ավելի գումար է ծախսվել: Հիմա ՊՈԱԿ-ը դիմել է դատարան, պահանջելով վերադարձնել պարտքը: Մարտի ցրտահարությունից հետո բաժանված սերմացուն դեռ չեն օգտագործել: Թերահավատորեն են վերաբերվում, վախենում են նույն պատմությունը կրկնվի: Գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով` ավելի լավ կլիներ գյուղացիներին բաժանվեր ոչ թե լոլիկի, վարունգի և ձմերուկի սերմ, այլ հատկացումներ արվեին, որ գյուղացին ինքն ընտրեր` ինչ գնել ու որքան: Ընդհանուր առմամբ Հրաչ Բերբերյանը առաջարկում է ստեղծել ներմուծվող սերմացուի ստուգումով ու հատուկ փորձարկումով զբաղվով մարմին, որ 2011-ի սերմացուի պատմությունն այլևս չկրկնվի: Պաշտոնական տվյալներով` սերմացուի համար պետությանը պարտք է 107 տնտեսություն: 7 հոգու պարտքը սկզբում ընդհանուր իրավասության դատարանը, իսկ հետո նաև վերաքննիչը չեղյալ են համարել` ձեռքբերված սերմնացուն որակելով խոտանված, մնացած գործերը դեռ քննության մեջ են: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26726]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր