«Ատլետիկո Մինեյրո» ակումբի բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հերթական անգամ աչքի է ընկել իր տեխնիկական հմտություններով: Բրազիլացի խաղացողը Լիբերտադորեսի խաղարկության շրջանակում «Ատլետիկո Նասիոնալ»-ի հետ կայացած խաղի ժամանակ գեղեցիկ հնարքով շրջանցել է մրցակցի խաղացողին: