1200 դիտում
19:19 24-04-2014
Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես՝ Մայր Աթոռում
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ:
Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Հանդիսության ընթացքում Թամարա Մոսինյանի և Սեյրան Ավագյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես նաև ասմունքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Սիլվա Յուզբաշյանը: Միջոցառման վերջում ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանը նաև իր շնորհակալությունը և գնահատանքը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
Այնուհետև Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը` ընդգծելով, որ նրանք զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը` հավատարիմ մնալով իրենց ինքնությանը, հայրենիքին ու հավատքին: Սրբազանը կարևոր նկատեց, որ այսօր ևս հայը շարունակի հավատարիմ մնալ նվիրական այդ արժեքներին և սրբություններին, որոնք դարերի փորձությունների մեջ ապրեցրել են հայ ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
15:00 30-03-2015
Դիարբեքիրում առաջին անգամ կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն
7800 դիտում
10:24 24-04-2015
Ծիծեռնակաբերդում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
943 դիտում
23:02 29-04-2015
Ֆրանսիայի Շոա հիմնադրամն ու Հայոց ցեղասպանության հիշատակման խմբերը համաձայնագիր են ստորագրել
Այս բաժնից
571 դիտում
19:39 27-11-2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր
952 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
607 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը