Ֆրանսիայի Շոա հիմնադրամն ու Հայոց ցեղասպանության հիշատակման խմբերը համաձայնագիր են ստորագրել
Ֆրանսիայի ազգային Շոա հիմնադրամն ու Հայոց ցեղասպանության հիշատակի պահպանման ազգային խումբը համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը պարտավորեցնում է Ֆրանսիային և Հայաստանին զարգացնելու փոխանակումներ կրթության ոլորտում, ինչպես նաև Եվրոպայի հրեաների նացիստների կողմից բնաջնջման, Հայոց ցեղասպանության և 20-րդ դարի այլ զանգվածային ոչնչացումների գիտահետազոտական ոլորտներում, հաղորդում է Եվրոպական հրեաների կոնգրեսի կայքը:
Համաձայնությունը ստորագրված է 5 տարի ժամանակահատվածով: Այն իր գործունեության մեջ է ներառելու համալսարանների, հասարակական կազմակերպությունների, հետազոտական հաստատությունների, թարգարանների և հանրային կառույցների շրջանակներում համագործակցություն: