Դիարբեքիրում առաջին անգամ կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն
Ապրիլի 23-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին հաղորդում է քրդական Rudaw [url=http://rudaw.net/turkish/middleeast/turkey/270320155]կայքը[/url]:
Միջոցառումն անցկացվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում՝ եկեղեցու հիմնադրամի, Անգլիայում գործող Կոմիտասի անվան ինստիտուտի և Դիարբեքիրի մարդու իրավունքների ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Արարողությունից հետո աշխարհահռչակ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը կներկայացնի հայ ժողովրդական երաժշտության ընտրանու ստեղծագործությունները: