Մինչև չլուծվի ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Էրդողանը հայտարարել է, թե մինչև չլուծվի ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Որոշակի նախապայմաններ կան հարաբերությունների կարգավորման հարցում: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջանհերթություն է, և առանց դրա լուծման մեր կառավարությունը համաձայնություն չի կարող տալ: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի»,-ասել է նա: