Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը:
«Պատմությունը միայն սև և սպիտակ գծերից չի բաղկացած: Մոխրագույն տարածքում յուրաքանչյուր ոք պետք է անցյալի տառապանքները կիսելու կամեցողություն ունենա: Այսօրվա հայտարարությունը, իրականում, արձագանք է եղել»,-ասել է Դավութօղլուն՝ հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի այդ կոչին:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պաշտոնական հայտարարություն արեց, որում ցավակցություն է հայտնում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սերունդներին և կրկին հայտարարում, որ պատրաստ է 1915 թվականի եղերական իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելուն: