1782 դիտում
18:13 23-04-2014
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» . ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների:
Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամաների ու հարազատների հետ ուխտագնացությանը մասնակցել են նաև ԵԿՄ վարչության անդամներ Գառնիկ Հովսեփյանը և Մուշեղ Ղազարյանը: Այցելության շրջանակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար է տեղադրվել: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. ««Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի արդիականության լավագույն ապացույցն այս ուխտագնացություն-այցելությունն է և մեր ազտամարտիկների հիշատակը հավերժացնող այս խաչքարը: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա և միշտ առանձնակի երախտագիտությամբ կհիշի բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի ազատագրության»,- նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այս ուխտագնացությունը ևս մի առիթ է խոնարհումի ու ոգեկոչման՝ հանուն Արցախի զոհված հայորդիների հիշատակի. «Զոհված ազատամարտիկների ընտանիքների և, ընդհանրապես, արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ ուշադրությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրային առաջնահերթություններից են և գտնվում են նրա մշտական ուշադրության կենտրոնում: Այս այցելությունն էլ իրականացվեց քաղաքապետի հետևողական ուշադրության ու անմիջական աջակցության շնորհիվ», - նշել է Արմեն Սարգսյանը:
Հանդիսավոր արարողության շրջանակում Արմեն Սարգսյանը և Մուշեղ Ղազարյանը պարգևատրվել են ԼՂՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով: Պատվոգրերով և հուշանվերներով են պարգևատրվել նաև զոհված ազատամարտիկների հարազատներն ու ընտանիքի անդամները: Վերջիններիս խնդրանքով ուխտագնացներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Կարմրավանի հակաօդային պաշտպանության զորամաս, հանդիպել զինծառայողների հետ, հանձնել են նվերներ: Չմերժելով ազատամարտիկների ծնողների խնդրանքը՝ զորամասի հրամանատարությունը ծառայությունում աչքի ընկած ու բարձր կարգապահություն ցուցաբերած երեք զինծառայողի տասնօրյա արտահերթ արձակուրդ է տրամադրել:
Վերադարձին՝ արդեն Երևանում, ուխտագնացները նաև Եռաբլուր պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
78721 դիտում
22:04 01-04-2017
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. ինչպես տղերքը հերոսաբար պաշտպանեցին հայրենիքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1291 դիտում
14:32 02-12-2015
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ Մարտակերտի շրջան
1315 դիտում
22:41 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
571 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2053 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել
607 դիտում
18:28 27-11-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ