Հիվանդին խնամողը միլիոնի ապրանքներ է գողացել
                        Օրերս 55-ամյա մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ոմն Էլա իր բարեկամուհուն խնամելու ժամանակ` նրա տնից գողացել է ոսկյա ականջօղեր, կանացի մուշտակ և տարբեր տեսակի իրեր` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 1960 թ. ծնված Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

