Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանի միջնորդությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։