28458 դիտում
09:50 19-04-2017
Գեղարքունիքի մարզպետ կնշանակվեն Կարեն Բոթոյանին, Իսկ Ռաֆիկ Գրիգորյանը կվերադառնա ԱԺ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:
2014 թվականին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով և թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել:
Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհաստատեց այս լուրը: Ըստ նրա, կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել: «Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է»,- հավելեց Թադևոսյանը:
Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մեր տեղեկություններով, մանդատ է ստանալու և վերադառնալու է ԱԺ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6636 դիտում
09:59 12-05-2018
Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաև Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը. «Ժամանակ»
5144 դիտում
20:49 26-09-2017
Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
1192 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
520 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»