1294 դիտում
18:08 22-04-2014
ՀՀ ՊՆ-ի, ՀԲԸՄ-ի և ՀԱՀ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի և ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ ամբողջական հովանավորությամբ ՀԱՀ կողմից կիրականացվեն հետևյալ ծրագրերը. ՀՀ ՊՆ և ԶՈւ անգլերեն լեզվի դասավանդողների վերապատրաստում, պարտադիր զինվորական ծառայության վերջին 6 ամիսների ընթացքում զինծառայողների համար նախատեսված ուսուցում, ՀՀ ՊՆ քաղաքացիական հատուկ ծառայողների և զինվորական անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանելու նպատակով ՀՀ ՊՆ և ԶՈւ ներկայացուցիչներին մագիստրոսական և բակալավրիատի կրթաթոշակների տրամադրում, մի շարք այլ նախապատրաստական դասընթացներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը տարեցտարի ընդլայնվելով տալիս է իր դրական արդյունքները: Նշվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի մի շարք ներկայացուցիչներ շարունակական կրթության բաժնի դասընթացներին մասնակցելու և ավարտելու հնարավորություն են ստացել՝ կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները, իսկ նրանցից մեկը ներկայումս ուսանում է Ամերիկյան համալսարանի մագիստրոսական բաժնում ՀԲԸՄ կողմից տրամադրված կրթաթոշակով: 2013թ.-ի մայիս-հունիս ամիսներին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՍԿՈԲ կենտրոնի ունկնդիրներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել առաջնորդության և կառավարման վերաբերյալ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանի կողմից անվճար հիմունքերով իրականացված հատուկ դասընթացին: Ներկայումս վերոհիշյալ դասընթացը ներառվել 2013թ. հիմնված հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրում և դասավանդվում է 2 առանձին ծրագրով՝ միջին և ավագ հրամանատարական կազմի ներկայացուցիչների համար:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և սփյուռքահայությանը Հայաստանին շարունակական աջակցության համար, ինչից անմասն չեն մնա նաև ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը՝ ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու իրենց պատրաստակամության և հանձնառության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
16:20 21-02-2014
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
1047 դիտում
16:26 10-03-2014
Հայաստանի և Սերբիայի միջև ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր
1358 դիտում
18:51 08-04-2014
Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր
Այս բաժնից
934 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
589 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2092 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել