211652_close_icon
views-count1207 դիտում article-date 17:54 22-04-2014

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել առաջիկա տոների կազմակերպչական աշխատանքների քննարկման հարցով

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները: Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից: Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր