211652_close_icon

Այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին են պատկանում. քուրդ բլոգեր

views-count2375 դիտում article-date 16:39 22-04-2014
Քուրդ բլոգեր Հայրի Թունչը թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում «Ներողության նամակ հայ ժողովրդին՝ մի քրդից» վերնագրով հոդվածում ներողություն է խնդրում հայ ժողովրդից, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1603]Ermenihaber.am[/url] կայքը: Թունչը հոդվածում վկայություններ է բերում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Մարաշի կոտորածների մասին՝ նշելով, որ բոլոր կոտորածները նման են իրար: Միայն զոհերի պատմություններում փոխվում են գործողության վայրը և մարդկանց անունները: Բլոգերը, երբ առաջին անգամ լսել է Հայոց ցեղասպանության մասին, չի հավատացել: Այն միտքը, որ այդպիսի կոտորած կարող էր լինել, բավական է մարդուն սարսափեցնելու համար: Հետագայում, երբ իմացել է Մարաշի կոտորածների մասին և ուսումնասիրել, հասկացել է, թե մարդը ինչպես էր վայրենի գազանի վերածվում: «Այս ուսումնասիրությունների ընթացքում իմացա, որ այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին էին պատկանում: Դա իմ մեջ անտանելի ամոթի զգացում առաջացրեց»: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1603]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր