Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։
Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը: