211652_close_icon

Աղվան Հովսեփյան. «Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել».aravot.am

views-count3840 դիտում article-date 20:59 21-04-2014
«Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ երեկ Ապարանում Խաչի մոտ կազմակերպել էր Սուրբ Զատկի առթիվ իր հերթական միջոցառումը: «Ո՞րն է օրվա խորհուրդը» հարցից էլ սկսվել է [url=http://www.aravot.am/2014/04/21/453136/]Aravot.am[/url]-ի բլից հարցազրույցը նախկին գլխավոր դատախազի հետ: -Քրիստոսի հարությունը մեր հավատքի առանցքն է: Մնացած ամեն ինչ բազում մարգարեներ մինչ Քրիստոսը եւ Քրիստոսից հետո արել են, բայց հարությունը Քրիստոսի եւ միայն Քրիստոսի առաքելությունն է: [b]- Պարոն Հովսեփյան, տոնական տրամադրությունից Ձեզ մի փոքր շեղեմ. Քննչական կոմիտեն ե՞րբ կսկսի գործել, ե՞րբ է նախատեսվում օրենքի ընդունումը: [/b] - Ինձ տեղեկացրել են, որ արդարադատության նախարարությունն արդեն ամփոփել է առաջին ընթերցումից հետո ստացված առաջարկությունները եւ շուտով նախագիծը կուղարկվի` Ազգային ժողով, եթե, իհարկե, արդեն չի ուղարկվել: [b]– Տպավորությունն այն է , թե անհարկի ձգձգվում է կոմիտեի ձեւավորումը, ինչո՞ւ: [/b] - Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել: Ոչ միայն ձեւավորվում է նոր պետական կառույց, այլ սա դատաիրավական բարեփոխումների մի մասն է եւ կառույցը շատ կարեւոր խնդիր ունի լուծելու: Ինչպես նախագահն է կարգադրությամբ արձանագրել` քննչական կոմիտեի խնդիրն է բարձրացնել քննության որակը, արդյունավետությունը: Եվ շատ կարեւոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը պատշաճ լիազորություններով եւ պարտականություններով կօժտի կոմիտեին` այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցաբար փորձագետներ հրավիրեց, այստեղ կազմակերպեցինք հանրային քննարկումներ, ուսումնասիրեցինք միջազգային փորձը, ինչը որեւէ կերպ չի կարելի համարել ձգձգում: Այսօրինակ քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ Հ.Գ. Aravot.am-ի տեղեկություններով, կոմիտեին[url=https://shamshyan.com/hy/article/11479/] 6 հարկանի շենք է հատկացվել [/url]Կոմիտասում եւ արդեն իսկ սկսվել են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/21/453136/]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր