211652_close_icon
views-count4401 դիտում article-date 20:38 05-05-2022

«Սասուն Խաչատրյա′ն, ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ լարված հարաբերություններ ունես նրա հետ»․ Աղվան Հովսեփյան. aravot.am

aravot.am-ը գրում է. «Սասուն Խաչատրյա′ն, ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ լարված հարաբերություններ ունես նրա հետ»,- դատական նիստի ընթացքում, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին և անդրադառնալով նրա հայտարարություններին, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) քննվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը: Աղվան Հովսեփյանը շարունակեց․ «Սասուն Խաչատրյանը հայտարարում է, թե ինքը բազում անգամներ պարգևատրվել է Հովսեփյանի կողմից, բայց դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի։ Սա նշանակում է՝ հարգելի հանրություն, Հովսեփյանի կատարած հանցագործությունն այնքան ակնառու է, որ ես ստիպված եմ օբյեկտիվորեն մոտենալ»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր