Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար առնվազն բրոնզե մեդալն ապահովված է: Ապրիլի 21-ի առավոտյան կայացած 1/4 եզրափակչում Անուշ Գրիգորյանը վստահ հաղթանակ տոնեց անգլիացի Կրիստալ Բարկեռի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: Քիչ ավելի ուշ` Երևանի ժամանակով 20:00-ին ռինգ դուրս կգա նաև 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կիաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի լեհ Ռաֆաել Ստասզևսկու դեմ: Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցել Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն