211652_close_icon
views-count1415 դիտում article-date 11:53 21-04-2014

Սուրբ Զատկի տոնին Կապանում նույնպես անցկացվեցին մի շարք միջոցառումներ

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 20-ին Կապանում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ: Առավոտյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ, օրհնվեցին օրվա խորհրդանիշ ներկած ձվերը, որ քաղաքացիներն իրենց հետ բերել էին եկեղեցի: Պատարագից հետո եկեղեցու կողմից բաժանվեց ավելի քան 300 ներկած ձու, որը տրամադրել էր Կապանի քաղաքապետարանը: Տոնի առիթով քաղաքի Չարենցի փողոցում կազմակերպվել էր գեղանկարչական աշխատանքների բացօթյա ցուցահանդես: Ներկայացված էին քաղաքապետարանի արվեստի, գեղարվեստի դպրոցների եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների տարբեր ժամանակներում արված աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում եւս երեխաները նկարում էին, ինչի համար անհրաժեշտ ներկերն ու թուղթը տրամադրել էր «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակը: Տոնի առիթով հաջորդ նախաձեռնությունը մշակույթի կենտրոնի հրապարակում կազմակերպված համերգն էր, որի ընթացքում ժողովրդական ու ազգային երգերով ու պարերով ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի խմբերն ու անհատ կատարողները:

Նմանատիպ նյութեր