10750 դիտում
19:07 20-04-2014
Վենեցիա ռեստորանի դիմաց 30-ամյա վարորդը Touareg-ով ավտոմեքենաների ջարդ է արել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում, Նոր Հաճնի բնակիչ 30-ամյա Գագիկ Մուրադյանը Մյասնիկյան պողոտայում Վենեցիա ռեստորանային համալիրի դիմաց իր վարած Volkswagen Touareg մակնիշի 41 QV 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ռեստորանի դիմաց կայանված Երևանի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գալստյանին պատկանող Opel մակնիշի 34 ՍA 280 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել Երևանի բնակիչ 67-ամյա Մնացական Սեդրակյանին պատկանող ՎԱԶ 21 07 մակնիշի 06 ԼՏ 062 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+