211652_close_icon
views-count5812 դիտում article-date 21:57 19-04-2014

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում 26-ամյա Վահե Ղազարյանը իր վարած Վազ 21063 մակնիշի 52 ԼՕ 511 համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի և Գ. Տաթևացու փողոցների խաչմերուկում բախվել է 25-ամյա Էրիկ Շալունցի վարած Զիլ 130 մակնիշի 33 ՍV 528 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21063-ի վարորդ Վ. Ղազարյանն ու նրա ուղևոր, 21-ամյա Արամ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկությոններով՝ Վ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը որպես պայմանագրային զինծառայողներ ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՊՆ քննչական ծառայություն:

Նմանատիպ նյութեր