1429 դիտում
16:56 19-04-2014
«Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գործարարից շարունակական սպառնալիքներ է ստանում
«Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի անձի շուրջ սպառնալիքները միայն մեքենան վնասելով չեն սահմանափակվել, այլեւ նրա գրասենյակի գույքն են պարբերաբար վնասում եւ ոչ միայն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, կեղծ բնույթի դատական հայցեր են ներկայացվում՝ տարբեր պատճառաբանություններով: «Միեւնույն անձը տարբեր գնով փորձում է պարտադրել, որ հեռանանք մեր գրասենյակից եւ այն դեպքում, երբ գրասենյակը իմ սեփականությունն է: Նա փորձում է պարտադրել, որ գրասենյակը իրեն վաճառեմ այն գնով, որը ինքն է առաջարկում: Խոսքը գործարար, «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի մասին է: Ամեն մի տոնից առաջ հարձակվում են եւ փորձում գրասենյակի գույքը եւ տարածքը վնասել: Բա նման բան են անու՞մ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշեց, որ գրասենյակի շենքը իր միակ սեփականությունն է: «Անգամ տուն չունեմ: Մորս տանն եմ մնում: Ինչպես ասում են, տնվոր եմ»,- ավելացրեց Հ. Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
13:10 21-01-2014
Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց և համաներվեց. Փաստինֆո
3955 դիտում
10:46 05-05-2016
Պատերազմը ճանապարհ է բացում ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» և «դիվանագետների» համար. «Առավոտ»
2126 դիտում
10:38 13-10-2020
Զոհրաբ Մնացականյանը փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են