1355 դիտում
18:36 18-04-2014
ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ստացան հայկական 8 ակումբներից՝ 6-ը
Ապրիլի 18-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2014/2015թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 6 ակումբներին՝ Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբներին
Նմանատիպ նյութեր
2700 դիտում
22:11 19-04-2016
Հայկական 7 ակումբ ստացան ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր
1329 դիտում
18:50 14-03-2014
ՀՖՖ-ն արտոնագրեր շնորհեց թեկնածու 8 ակումբներին
2042 դիտում
10:30 08-05-2014
Երևանում Լեհաստանի դեսպանատունը եվրոպական հինգ երկրների մուտքի արտոնագրեր է տրամադրում․ Առավոտ
Այս բաժնից
3247 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3052 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3505 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները