211652_close_icon

7 ամսով փակ կլինի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածը

views-count1661 դիտում article-date 15:41 18-04-2014
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Սույնով պայմանավորված վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով որպես այլընտրանքային լուծում վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր