211652_close_icon
views-count1173 դիտում article-date 13:56 18-04-2014

Օդանավակայանում ուղեբեռ գողացողին հայտնաբերել են

Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Արամ Ե.-ն, որը բերման է ենթարկվել գծային բաժին և խոստովանել կատարածը: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր