62814 դիտում
16:39 03-01-2019
Հունվարի 1-ից թույլատրվում է ՀՀ ներմուծել 25 կգ ուղեբեռ` առանց մաքսազերծման, իսկ օգտագործված անվադողեր բերելն արգելված է. Tert.am
ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
Բացի այդ, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։
[url=https://www.tert.am/am/news/2019/01/03/bavra/2887187]Tert.am[/url]-ի թղթակիցը Բավրայի անցակետում մաքսային ծառայողներից հետաքրքրվեց, թե ինչու է արգելվում օգտագործված անվադող բերելը, աշխատակիցները հայտնեցին, որ դա համարվում է թափոն։
Հարցին, թե եթե ֆիզիկական անձը համարվում է օտարերկրացի և իր երկրում ձմեռային անվադողեր է գնել սեփական մեքենայի համար, ապա ինչ անի փոխված ամառային անվադողերը, մաքսային տեսուչները պատասխանեցին. «Չի թույլատրվում, օգտագործվածն արգելվում է, պիտի մեքենայի վրա ամրակցված լինի»։
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
Նմանատիպ նյութեր
8659 դիտում
23:28 08-04-2018
Իսրայելը արգելել է անվադողեր ներմուծել Գազայի հատված. դրանցով ծխի վարագույր են ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
982 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
907 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա