211652_close_icon
views-count32625 դիտում article-date 16:27 15-01-2017

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թռիչքի պատրաստվող օդանավը բախվել է ուղեբեռ տեղափոխող մեքենային

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվայից Սարատով ուղևորվող Ан-148 օդանավը թռիչքուղում բախվել է ուղեբեռ տեղափոխող հատուկ մեքենային: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավում գտնվող 188 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորերը տարհանվել են: Հարվածի հետևանքով օդանավը թեթև վնասվել է: Աղբյուրի տեղեկություններով՝ մեղավորը եղել է օդանավի անձնակազմը, որը ճիշտ չի կողնորոշվել և օդանավով հայտնվել է սխալ վայրում, որը նախատեսված է ուղեբեռ տեղափոխող հատուկ տրանսպորտի համար:

Նմանատիպ նյութեր