Իրանական բանակը չի հարձակվի ոչ մի երկրի վրա. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքով՝ Իրանի հզոր, ազգային բանակն աջակցում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շրջանակներում տարվող բանակցություններին: Այս մասին Ռուհանին հայտարարել է այսօր Իրանի ազգային բանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրանական բանակը երբեք չի միջամտի երկրի քաղաքական գործընթացներին:
«Բանակը միշտ կպաշտպանի երկիրը, երբեք հարձակվի այլ երկրների վրա, սակայն պատրաստ է կասեցնել ցանկացած հարձակում»,-ասել է Իրանի նախագահը: