Ադրբեջանական բանակի զինվորին կախված են գտել
Ադրբեջանի ԶՈՒ N զորամասի զինծառայող Ֆիրդուվսի օղլու Նասիմովին կախված են գտել զորամասում: Այս մասին հայտնում է ադրբեջանական apa.az-ը:
Ադրբեջանաի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է փաստը՝ նշելով, որ առայժմ անհայտ է Նասիմովի՝ ինքնասպանության դրդապատճառը: Վերջինս զորակչվել էր բանակ Բաքվից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: