Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասը շարունակում է իր բարեգործական անակնկալները
Հերթական բարեգործական այցը ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գ. Գրիգորյանի կողմից:
Այս անգամ կրկին ուշադրության կենտրոնում էին հայտնվել Գավառի մանկատան սաները, որտեղ և ապրիլի 17-ին, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, այցելեց գնդապետ Գ. Գրիգորյանն իր ընտանիքի հետ միասին:
Հրամանատարի ընտանիքը սեփական միջոցներով մեծաքանակ օգնություն ցուցաբերեց մանկատանը՝ նվիրաբերելով Սուրբ զատիկի տոնին անհրաժեշտ մթերքներ՝ ձու, ձուկ, չամիչ, բրինձ, հյութ և մի շարք այլ սննդամթերքներ: Մանկատան սաները մեծ ոգևորությամբ դիմավորեցին գնդապետ Գ. Գրիգորյանին և նրա ընտանիքին: Հրամանատարը ևս մեկ անգամ հավաստեց, որ ինքը միշտ կանգնած է լինելու փոքրիկների կողքին, քանի որ նրանք են մեր ապագան: Շրջելով մանկատանը և ծանոթանալով առկա խնդիրներին ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ մանկատան հետ նոր միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:
Մանկատան սաներն էլ իրենց անակնկալը մատուցեցին՝ իրենց երգն ու պարը նվիրելով արդեն շատ հարազատ դարձած հրամանատարին և նրա ընտանիքին: «Իրավամբ, մեծ է Ձեր կատարած աշխատանքը և շատ քչերն են կարողանում իրենց մեջ ուժ գտնեն լինել այդքան հոգատար և նվիրված հայ փոքրիկին: Չեմ վախենա ասելով, որ լինելով կառուցող, բարերար և լավ հրամանատար Ձեր նմաններն են, որ այսօր պետք են մեր ազգին», - իրենց շնորհակալական խոսքն այսպես արտահայտեցին երեխաները: