1279 դիտում
21:18 17-04-2014
Օլիմպիական խաղերի բյուջեն կազմում է 10, 76 միլիարդ դոլար
Բրազիլիայի իշխանությունները հրապարակել են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի բյուջեն, որը կազմում է 10, 76 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը` հղում անելով «Reuter» գործակալությանը: Նշված գումարով պետք է կառուցվեն քաղաքի զարգացման 27 նախագծով ծրագրված կառույցները, հասարակական տրանսպորտը, ներառյալ` մետրոյի լրացուցիչ գիծն ու կայարանը:
Ծախսերի 57 տոկոսը իր վրա կվերցնի պետությունը, մյուս մասը ` մասնավոր կազմակերպությունները: Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պայեսն ասել է, որ նախահաշվի գումարը 2009 թ. համեմատ, երբ Ռիոն ստացավ խաղերն անցկացնելու իրավունք, աճել է 25 տոկոսով: Սա կապված է նոր նախագծերի և դրամական 30 տոկոս ինֆլյացիայի հետ:
Հիշեցնենք ,որ Ռիոյում օլիմպիական մարզահանդեսը տեղի կունենա 2016 թ. օգոստոսի 5 – 21–ը: Ի դեպ, սա Հարավային Ամերիկայում կայանալիք առաջին օլիմպիական խաղերը կլինի:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
13:42 07-12-2022
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2023-ի ռազմական բյուջեն՝ 858 միլիարդ դոլար
3422 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
2022 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
Այս բաժնից
3235 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3046 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3499 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները