4240 դիտում
10:42 17-04-2014
Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
[b]Տիկին դեսպան, վստահ եմ` հետեւում եք հայաստանյան վերջին իրադարձություններին. նկատի ունեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տ. Սարգսյանի հրաժարականը, ում հետ սերտորեն համագործակցել եք իր պաշտոնավարման ժամանակ: Համաձայն որոշ տեղական փորձագետների` Տ. Սարգսյանը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից, քանի որ ընդգծված դիրքորոշում է ունեցել ԵՄ ասոցացման հարցում:
[/b]
Մեր տեսակետից, Արևմուտքի տեսակետից, բավական երկար ժամանակ է վեց տարի լինել վարչապետի պաշտոնում: Ենթադրում եմ, որ մի շարք` թե՛ քաղաքական, թե՛ անձնական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք թելադրեցին, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իհարկե, վարչապետ Սարգսյանը ԵՄ հետ Հայաստանի ասոցացման բանակցությունների մեծ ջատագովն է եղել:
[b]Չնայած սեպտեմբերի 3-ին որոշվեց դադարեցնել այդ բանակցությունները, և այժմ նա Մաքսային միության ջատագովն էր:[/b]
Մեզ համար դժվար է հասկանալ այդ որոշման փոփոխությունը: Գիտեմ, որ ԵՄ մեր գործընկերները գնահատում էին նրա մոտեցումը ԵՄ հետ Հայաստանի բանակցություններում և իրեն համարում կառուցողական գործիչ: Ես նրան ցանկանում եմ հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ որ նա շարունակի իր աշխատանքը:
[b]Ըստ Ձեզ` որո՞նք պետք է լինեն նորանշանակ վարչապետի գործունեության առաջնահերթությունները:[/b]
Կարծում եմ, որ նախագահ Սարգսյանն ինքը շեշտել է, որ դրանք տնտեսական խնդիրներն են: Պետք է ապահովել տնտեսական աճ: Կան տեխնիկական հարցեր` կապված Մաքսային միության անդամակցության հետ, Սահմանադրական դատարանի որոշման հետ` կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված: Վարչապետի հրաժարականից հետո նախագահ Սարգսյանի դիտարկումներում ինձ ուրախացրեց թարմ տեսլականի կարևորությունը եւ մի կառավարության ձեւավորումը, որին կվստահի ժողովուրդը: Կարծում եմ` դա շատ կարևոր ուղերձ էր, և հույս ունեմ, որ նոր վարչապետի և նախարարների նոր կաբինետի համար, որը նա կձևավորի, սա ևս կլինի առաջնային խնդիր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
21:14 24-05-2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է իր հրաժարականի մասին
1756 դիտում
20:41 25-01-2022
Արմեն Սարգսյանի հրաժարականի բուն պատճառները հստակ ներկայացված են հրաժարականի տեքստում․ ՀՀ նախագահի աշխատակազմ
2644 դիտում
09:30 10-04-2014
Նոր մանրամասներ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին․ Ժողովուրդ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով