7974 դիտում
09:33 17-04-2014
Հովիկ Աբրահամյանի թիմի խորհուրդը նորանշանակ վարչապետին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչները վերջինիս խորհուրդ են տալիս որևէ պայմանով կառավարության նոր կազմում չընդգրկել այն նախարարներին, ովքեր հանրային սկանդալների մասնակից են եղել։
Խոսքը վերաբերում է մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սպորտի նախարար Յուրի Վարդանյանին։
Թովմասյանը երկու խոշոր սկանդալի կիզակետում է եղել. նախ՝ ոչ խելամիտ հայտարարություն արեց բերանը կարելով հացադուլ հայտարարած դատապարտյալի մասին՝ ասելով. «Իրենց համար սովորական բան է դարձել։ Ոնց որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է», և ԱԺ ոչ իշխանական ուժերի հասցեին ասաց «ղալաթ են արել»։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին խոստացավ նրա ականջները կտրել և տալ ձեռը, ապա և նրան անվանեց լակոտ։ Դե իսկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվեց թմրադեղեր տարածելու մեղադրանքով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
08:21 12-01-2024
Ինչո՞ւ է աղմկում Հովիկ Աղազարյանը. խարդավանքներ՝ թիմի ներսում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով