211652_close_icon
views-count7630 դիտում article-date 12:54 29-06-2026

Մարալիկից՝ մինչև Նովի Պազար․ Անի համայնքը տոնեց իր օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Անիում համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին մարզադպրոցի ծանրամարտի դահլիճի բացմամբ։ Մարալիկի երաժշտական դպրոցում բացվեցին վերանորոգված դասասենյակներ, հաջորդիվ կտրվեց Մարալիկում նոր խաղահրապարակի բացումն ազդարարող կարմիր ժապավենը։

Տոնական համերգից առաջ Ազատության հրապարակում բացվեցին Աշոտ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու արձանները։

Վերոնշյալն առանց համայնք-բարերար համագործակցության պատկերացնելը բարդ է, նշում է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։

Նրա խոսքով՝ համագործակցությունները նաև միջազգային ասպարեզում են, և դրա վառ ապացույցը բուլղարական Նովի Պազար քաղաքն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հրաչ Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր