211652_close_icon

Հայաստանում կկայանա «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

views-count1215 դիտում article-date 12:22 16-04-2014
Ապրիլի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա, որի ընթացքում առաջին անգամ կհնչի Աննա Սեգալի «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունը: Այն նվիրվում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ասմունքելու է Արամ Հովհաննիսյանը: Կհնչեն նաև Մոցարտի Ռեքվիեմը ստեղծագործությունը, որը կղեկավարի դիրիժոր Լիոր Շամբադալը (Գերմանիա): Բացի այդ, «Հովեր» կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին:

Նմանատիպ նյութեր