1520 դիտում
12:00 08-12-2021
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության պրեմիերան։ Այն կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։
Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ ﬕայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ աﬔնակարևորն է Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։
Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր ﬔծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։
Սա պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։
https://www.facebook.com/YerevanPerspectives

Նմանատիպ նյութեր
1814 դիտում
18:45 19-12-2014
Երգեհոնային երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Այս բաժնից
2905 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ