19562 դիտում
14:18 15-04-2014
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բեռնատարը բախվել է 2 ավտոմեքենաների և կողաշրջվել Mercedes-ի վրա. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ (լրացված)
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:35-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայում ճանապարհային ոստիկանության «МРУ»-ի դիմաց, խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ բեռնատարը բախվել է «Վազ 2106»-ին, այնուհետև` Mercedes մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, «06»-ի միջից վարորդին դուրս են բերել զինվորական համազգեստով մի քանի երիտասարդներ, իսկ վարորդն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննների քննության բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
***
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է, որ Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Բարսեղյանը վարելով «Վազ 2106» մակնիշի 61 ՍՏ 104 համարանիշի ավտոմեքենան բախվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ 39-ամյա Ատոմ Հովհաննիսյանի վարած ԳԱԶ 5312 մակնիշի 22 ԼՏ 135 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Ա. Հովհաննիսյանի բեռնատարը կողաշրջվել և ընկել է Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 33-ամյա Արթուր Միրզոյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VD 111 համարանիշի ավտոմեքենայի վրա, իսկ նշված ավտոմեքենան էլ բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանջիկյանին պատկանող Opel մակնիշի 34 ՏD 694 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 06-ի վարորդ Ա. Բարսեղյանը որպես պայմանագրային զինծառայող ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում:
Էրեբունի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+