211652_close_icon

Ահաբեկչական հարձակում՝ Նիգերիայում․ զոհվել է ավելի քան 60 մարդ

views-count2794 դիտում article-date 10:03 14-04-2014
Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակում են գործել հյուսիսարևելյան շրջանների բնակելի տարածքների վրա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Ըստ գործակալության տվյալների, Բորնո նահանգի մի քանի բնակելի տարածքում գրոհայինների կողմից պայթյուններ են իրականացվել։ Նրանք նաև կրակ են արձակել տեղի բնակչության ուղղությամբ։ Վիրավորների թիվը դեռ հստակեցված չէ։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Նիգերիայում հերթական ահաբեկչական հարձակման արդյունքում գրանցվել է 15 զոհ, 17 վիրավոր։

Նմանատիպ նյութեր